Կապչաների ճանաչման ծառայություն

Կապչաների ճանաչման ծառայություն

Ծառայության աշխատանքի սկզբունքը
Ծառայություն 2captcha.com – նախատեսված է կապչայի ճանաչումն ավտոմատացնելու համար:
  . Բոլոր կապչաները ճանաչվում են մարդկանց՝ մեր աշխատողների կողմից, այդ պատճառով 2captcha.com համակարգում մենք ճանաչում ենք բոլոր տեսակի կապչաները, որ ընդունակ է ճանաչել մարդը: Մեր ծառայությունն ամբողջությամբ ավտոմատացված է, Դուք մեկ անգամ կարգավորում եք կապչայի ուղարկման գործառույթն ու պատասխանի ստացումը և մոռանում եք ծառայության մասին՝ չմոռանալով երբեմն համալրել հաշիվը:
Ինչպես է կատարվում ճանաչումը.
Դուք բեռնում եք կապչան 2captcha.com/in.php հրահանգի վրա
Սերվերը պահպանում է կապչան և վերադարձնում Ձեզ կապչայի ID
Սերվերն առանց հապաղելու կապչան փոխանցում է աշխատողին
Աշխատողը լուծում է կապչան և պատասխանն ուղարկում սերվեր
Դուք հարցապնդում եք ուղարկում սերվեր նախկինում տրված ID մասին և ստանում պատասխանը
Ծառայության հնարավորությունները
Ծառայությունն օգտագործում է ձեռքով կապչաների ճանաչման եղանակը, այդ պատճառով ընդունակ է ճանաչել ցանկացած կապչա, որն ընդունակ է ճանաչել մարդը: Հատուկ կարելի է նշել, որ կայքում ճանաչվում են ոչ միայն տեքստային, այլ նաև գրաֆիկական կապչաները (ReCaptcha V2, Asirra, FunCaptcha և այլն):
Կապչայի ճանաչման արժեքը
Կապչայի ճանաչման գինը շատ ցածր է, մեկ կապչայի համար՝ սկսած 0,0005$-ից: Բոլոր գները նշվում են 1000 կապչայի ճանաչման համար, բայց համակարգում յուրաքանչյուր կապչայի բիլինգը կատարվում է առանձին: Տարբեր տեսակների կապչաների ճանաչման համար սահմանված են տարբեր սակագներ:

Պարզ կապչաներ՝ 1000 կապչաների լուծման համար 0.5$–ից մինչև 1$

Պարզ են համարվում այն կապչաները, երբ անհրաժեշտ է պատկերից արտագրել տեքստը: Գումարի չափը կախված է տվյալ պահին աշխատողների քանակից և նախագծի ծանրաբեռնվածությունից: Եթե փոքր է ծանրաբեռնվածությունը, ապա գինն էլ է ցածր: Ինչքան մեծ է նախագծի ծանրաբեռնվածությունը, այնքան բարձր է գինը: Ըստ վիճակագրության կարելի իմանալ յուրաքանչյուր ժամի միջին գինը վերջին օրերի ընթացքում:

Մեծ կապչաներ, ReCaptcha v2 images - 1000 լուծման համար 1$:

Մեծ են համարվում այն կապչաները, որոնց բարձրության և լայնության գումարը գերազանցում է 400px: Սրանց լուծման գինը անկախ սերվերի ծանրաբեռնվածությունից, ցանկացած ժամանակ կազմում է 1$: ReCaptcha v2 images – ռեկապչայի նկարներ են, ուր անհրաժեշտ է ընտրել ճիշտ քառակուսին:

ReCaptcha v2 token –1000 լուծման համար 2.99$

Զեղչեր 2captcha.com նախագծում
Մեր մոտ չկան զեղչեր, պրոմո–ակցիաներ և սակագնային պլաններ: Դուք համալրում եք հաշիվը ցանկացած գումարով՝ 1 դոլլարի սահմաններում և աշխատում եք հնարավոր սահմանված սակագներից ամենացածրով: Ընդ որում, կարևոր չէ, թե քանի կապչա եք ուղարկում – ամիսը մեկ հատ, թե օրը 100 000 հատ: Բոլոր պատվիրատուների հետ ծառայությունն աշխատում է միասնական կանոններից ելնելով:
Չնայած, եթե Դուք մեկ ամսվա ընթացքում ամեն օր ծախսում եք 2000$ և ավելի, և եթե Դուք ինչ–որ մեկի ռեֆերալը չեք հանդիսանում, և չեք օգտագործում մեր կատալոգում գրանցված սոֆտը, ապա կարող եք գրել մեզ “Support” բաժին, և մենք Զեձ համար զեղչ կանենք:
Արագ մեկնարկ